Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի պատասխանատուների հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման 
կոմիտեի պատասխանատուների հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 4-ին հանդիպում է ունեցել ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի պատասխանատուների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմից, հանդիպմանը, որին մասնակցում էր կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը, քննարկվել են պատերազմի հետևանքներին, առկա սոցիալ-տնտեսական, ներքին ու արտաքին քաղաքական և անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր:

Անդրադառնալով Կառավարության ծրագրերին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ ի լրումն նախապատերազմյան շրջանի խնդիրների՝ այսօր բազմակի ջանքեր են պետք ստեղծված իրավիճակի հետևանքները վերացնելու համար: Կարևորելով կառույցի դերը պետական գույքի կառավարման և բնակարանաշինության մեծածավալ ծրագրերի իրականացման գործում՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ բոլոր աշխատակիցների կողմից ակնկալում է առավելագույն քրտնաջան, պատասխանատու, թափանցիկ և արդյունավետ աշխատանք:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը նաև պատասխանել է մասնակիցներին հուզող հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]