Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նոր ուսումնական տարվանից Արցախում անվճար բուհական կրթական համակարգից կարող են օգտվել նաև ՀՀ քաղաքացիները

Նոր ուսումնական տարվանից Արցախում անվճար բուհական կրթական համակարգից 
կարող են օգտվել նաև ՀՀ քաղաքացիները

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 4-ին ընդունել է ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին, արցախյան բուհերի ղեկավարներին և կրթության ոլորտի որոշ այլ պատասխանատուների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմից, քննարկվել են արցախյան բուհերի միջազգային հավատարմագրմանը, 2021-2022 ուսումնական տարվա կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ նախատեսվում է նոր ուսումնական տարվանից բուհական կրթությունն Արցախում դարձնել անվճար նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Արայիկ Հարությունյանն առաջարկել է նախարարությանը և բուհերին վերանայել մասնագիտությունների ցանկը, ուշադրություն դարձնել կրթության որակին՝ անհրաժեշտության պարագայում ընդգրկելով նաև հրավիրյալ մասնագետների:

«Որակյալ կրթությունը պետք է դառնա Արցախի այցեքարտերից մեկը, և կառավարությունն այս ուղղությամբ ոչինչ չի խնայելու»,- ասել է նախագահը:

Այդ նպատակին հասնելու գործողությունները մշակելու ուղղությամբ նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]