Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բայդենը նախատեսել է երկու հարված հասցնել Սիրիայի ուղղությամբ, սակայն մեկից հրաժարվել է

Բայդենը նախատեսել է երկու հարված հասցնել Սիրիայի ուղղությամբ, սակայն մեկից 
հրաժարվել է

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսել է հարվածներ հասցնել Սիրիայի երկու նպատակակետերի, սակայն հետախուզական տվյալներ ստանալով, ըստ որոնց՝ այնտեղ են գտնում կանայք ու երեխպաներ, հրաժարվել է երկրորդ նպատակակետին հարվածներ հասցնելու մտքից նախատեսվածից կես ժամ առաջ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Wall Street Journal-ը:

Աղբյուրի տեղեկություններով, փետրվարի 25-ի առավոտյան Բայդենը շուրջ մեկ ժամ շփվել է պաշտոնյաների հետ, այդ թվում՝ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օստինի, քննարկելով հնարավոր ռիսկերն ու դիվանագիտական հետևանքները: Ընդգծվում է, որ խոսքը գնացել է մի քանի հնարավոր նպատակակետերի մասին, սակայն Բայդենը կենտրոնացել է Սիրիայում երկու օբյեկտների վրա:

Սակայն հարվածից կես ժամ առաջ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Բայդենին է փոխանցել երկրորդ օբյեկտում կանանց ու երեխաների ներկայության մասին տեղեկատվություն: Արդյունքում՝ փետրվարի 26-ի գիշերը հարվածը հասցվել է մեկ նպատակակետի:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]