Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ կոմբինատի հանքում փլուզման հետևանքով մեկ մարդ է զոհվել

«ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ կոմբինատի հանքում փլուզման հետևանքով մեկ մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 4-ին, ժամը 18:05-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի «ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով մեկ աշխատակից մահացել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության լեռնափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ կոմբինատի հանք իջանցքի 845-րդ հորիզոնականը փլուզվել և իջել է (մոտ 15 մ)։ Ա․ Ս․-ն (ծնված 1996 թ.) տեղում մահացել է։

Լեռնափրկարարները  Ա․ Ս․-ի դին դուրս են բերել հանքից և տեղափոխել Կապանի ԲԿ:

               


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]