Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Ուրարտու»-ի պատանի ֆուտբոլիստներն այցելել են Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին

«Ուրարտու»-ի պատանի ֆուտբոլիստներն այցելել են Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ուրարտու» ակադեմիայի 2006 թվականների առաջին թիմը, մարզիչ Վալերի Ալեքսանյանի գլխավորությամբ այցելեց մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց՝ ծանոթանալու լեգենդար մարմնամարզիկի հետ։

«Արմենպրես» հաղորդմամբ`  այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պատանի ֆուտբոլիստները հնարավորություն ունեցան մարզում անցկացնելու օլիմպիական եռակի չեմպիոնի հետ, որը չնայած իր պատկառելի տարիքին անձամբ էր ցուցադրում վարժությունները մեր ֆուտբոլիստներին ու հետևում դրանց կատարմանը։ Հանդիպմանը ներկա էր նաև սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

«Ուրարտու-1-06» թիմի գլխավոր մարզիչ Վալերի Ալեքսանյանը լեգենդար մարզիկին «Ուրարտուի» անվանական մարզաշապիկ նվիրեց։

Այնուհետև Ազարյանը զրուցեց պատանի ֆուտբոլիստների հետ, պատասխանեց նրանց հարցերին, պատմեց հայտնի «Ազարյանական խաչ» անվանումը ստացած վարժությունների շարքի մասին, իսկ վերջում խոստացավ մոտ օրերս այցելել մարզադաշտ ու հետևել «Ուրարտուի» խաղերին հենց տրիբունայից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]