Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՀ նախագահի աշխատակազմում քննարկվել են պատերազմով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծումները

ԱՀ նախագահի աշխատակազմում քննարկվել են պատերազմով պայմանավորված 
իրավական հիմնախնդիրների լուծումները

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ մարտի 4-ին հրավիրվել է Պատերազմական գործողություններով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծման աշխատանքների համակարգման խորհրդի նիստ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացևրին ԱՀ նախագահի աշխատակազմից, նիստի օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր, որոնք առնչվում են պատերազմով պայմանավորված տարբեր իրավական հիմնախնդիրների, ներառյալ՝ մարտական գործողություններին մասնակցած անձանց կարգավիճակի տրամադրմանը, տեղահանված անձանց աշխատանքային ստաժի ու այլ փաստաթղթերի վերականգնմանը, Արցախի Հանրապետության բռնազավթված համայնքների կարգավիճակից բխող խնդիրներին և այլն:

Նիստի արդյունքում որոշում է կայացվել հաստատել քննարկված մի շարք իրավական հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ցանկը և սահմանվել են դրանց իրականացման ժամկետները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]