Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացվել ընթացիկ խնդիրները

ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացվել ընթացիկ խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 4-ին հանդիպել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման և ՀՀ ԶՈՒ ԳՇ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի վարչության հրամանատարական  կազմի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը և ԳՇ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի վարչության պետ, գնդապետ Արթուր Կումելովը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են ենթակա ստորաբաժանումների գործառույթները, ընթացիկ խնդիրներն ու ուսումնական տարվա պլանային միջոցառումները։

ՀՀ պաշտպանության նախարարը հրամանատարական կազմին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]