Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նախատեսվում է փոփոխություններ կատարել դատավորների կենսաթոշակի սահմանման կարգում

Նախատեսվում է փոփոխություններ կատարել դատավորների կենսաթոշակի 
սահմանման կարգում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց դատավորների կենսաթոշակի սահմանման կարգում փոփոխությունների օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության անդամներ Արթուր Դավթյանը, Վլադիմիր Վարդանյանը և Աննա Կարապետյանը:

«Առաջարկվում է դատավորի կենսաթոշակը սահմանել հետեւյալ կերպ.  զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի հարկված գումարի  75%-ի և դատավորին նշանակված՝ անուիտետի և ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի տարբերության չափով: Գործող կարգավորումներով դատավորները կենսաթոշակ են ստանում աշխատավարձի հարկված գումարի 55%-ի չափով»,- նախագծի ներկայացման ընթացքում ասաց Արթուր Դավթյանը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 95 «կողմ», 1 «դեմ» և 3 «ձեռնպահ» ձայներով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]