Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կասեցվել է գարեջրի արտադրության առանձին գործառույթն ու հացի արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է գարեջրի արտադրության առանձին գործառույթն ու հացի արտադրամասի 
գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները իրենց վերահսկողական գործառույթների շրջանակներում ուսունասիրություններ են իրականացրել «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ-ում (ք. Աբովյան) և անհատ ձեռնարկատեր Գրիգոր Սահրադյանին պատկանող հացի արտադրամասում (ք. Մասիս): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Արդյունքում, սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանելու հիմքով, կասեցվել է «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ գործունեության առանձին գործառույթը՝ ապակյա շշերով գարեջրի արտադրամասի արտադրական գործունեությունը, ինչպես նաև հացի արտադրամասի գործունեությունն ամբողջությամբ, որտեղ, բացի սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, նաև վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ հատվածներն առանձնացված չեն եղել, սննդամթերքի պահպանման հատվածից, իսկ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները ենթարկված չեն եղել նախնական և պարբերական բժշկական զննությունների և չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Խախտումների վերացման համար ժամկետ է սահմանվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]