Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատգամավորը Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը բավարար համարձակ չի համարում

Պատգամավորը Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը 
բավարար համարձակ չի համարում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը համարում է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը բավարար համարձակ չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պապոյանը նման տեսակետ հայտնեց նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը:

«Իմ կարծիքով՝ նախագիծը բավարար համարձակ չէ: Տարատեսակ լոբբիստական շրջանակներ իրենց բավարար ազդեցությունն ունեցել են, որպեսզի նախարարությունը չգնա համարձակ քայլերի: Սակայն նախագիծը մի քանի քայլ առաջարկ է»,-ասաց Պապոյանը:

Նա շեշտեց, որ բուհի ամենակարևոր դեմքերը պրոֆեսորներն են, դոցենտները: Պատգամավորը նկատեց, որ դոցենտներին, պրոֆեսորներին, ասիստենտներին ընտրում է ակադեմիական խորհուրդը: «Իմ խորին համոզմամբ՝ խիստ քաղաքականացված է ակադեմիական խորհուրդը, քանի որ ակադեմիական խորհուրդներում մասնաբաժիններ ունեն տարբեր խմբեր: Եվ այդ խմբերից մեկը գոնե  մինչև այս պահի դրությամբ խիստ քաղաքականացված է»,-ասաց Պապոյանն ու կարծիք հայտնեց, որ բուհերը դեռևս քաղաքականությունից զերծ պահել չի հաջողվել:  

Նա նշեց՝ բուհերի դասախոսներն ազատ են տարբեր քաղաքական հայացքներ ունենալու և արտահայտելու հարցում, սակայն ցավալի հավելեց, որ բուհերում ակադեմիական խորհուրդներում դեռևս կան խմբեր, որոնք շարունակում են սպասարկել ինչ-որ շահեր, ընդ որում քաղաքական կոնկրետ շահեր: Նա հույս հայտնեց, որ մի օր էլ ավելի համարձակ նախագիծ կներկայացվի:

Ըստ օրինագծի՝ օրինակ ռեկտորը պետք է ընտրվի համալսարանի կառավարման խորհրդում և ընտրված ռեկտորը հրամանագրվի լիազոր մարմնի ղեկավարի կողմից: Ռեկտորն ընտրվում է ցուցակային կազմի կեսից ավելի ձայներ հավաքելու պարագայում

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]