1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային 
կոմիտեի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի մարտի 4-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության գործառույթները համակարգողի տեղակալ Ջուլիանա Ամադոր Մեսսային և ազատազրկման վայրերի պատվիրակ Չինգիզ Աբդիժապարովին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ազատազրկված անձանց պահման պայմաններին, պատժի կրման կարգին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում COVID-19 կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր վիճակին վերաբերող հարցեր: Արթուր Գոյունյանը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում վերջին տարիների ընթացքում իրականացված բարեփոխումները, մասնավորապես՝ սննդի ապահովման նոր համակարգի գործարկումը, շենքային պայմանների բարելավումը և տեխնիկական հագեցվածությունը:

Առանձնահատուկ քննարկման առարկա են դարձել նաև Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված ազատազրկված անձանց պահման պատշաճ պայմանների ապահովման և նրանց իրավունքների ու ազատության երաշխավորման հետ կապված խնդիրների համակողմանի լուծման անհրաժեշտությունը: Ծառայության պետը հավաստիացրել է, որ վերջիններս պահվում են նույն պայմաններում, ինչ ՀՀ քաղաքացիները, և նրանց կողմից բարձրացված բոլոր հարցերին ու խնդիրներին օրենքի շրջանակներում տրվում են համապատասխան լուծումներ:

Հանդիպման ավարտին կողմերը միմյանց շնորհակալություն են հայտնել՝ հաստատված սերտ համագործակցության և խնդրո առարկա հարցերին անխոչընդոտ լուծումներ տալու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]