1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վահան Քերոբյանը և Դմիտրի Գվինդաձեն քննարկել են գործակցության հնարավորությունները

Վահան Քերոբյանը և Դմիտրի Գվինդաձեն քննարկել են գործակցության 
հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դմիտրի Գվինդաձեն նախարարին ներկայացրել է ՎԶԵԲ-ի գործունեության հիմնական ուղղությունները, տնտեսության այն ոլորտները, որտեղ վերջին տարիներին ուղղվել են ՎԶԵԲ-ի ռեսուրսները և Հայաստանում իրականացված գործառնությունները/ծրագրերը։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի կառավարության տնտեսական ոլորտի կարճաժամկետ ու միջնաժամկետ առաջնահերթությունները՝  նշելով,  որ Հայաստանի տնտեսությունը արդիականացնելը կարևոր խնդիրներից մեկն է, ինչպես նաև այն ուղղություններն ու ոլորտները որտեղ կարելի է համագործակցել։  

Մտքեր են փոխանակվել պետություն-մասնավոր հատված համագործակցության (ՊՄԳ), կորպորատիվ կառավարման, կապիտալ շուկայի զարգացման անհրաժեշտության,  ֆինանսական միջոցների հասանելիության, վենչուրային հիմնադրամների, հրեշտակային ֆոնդերի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, գործակցության այլ հեռանկարային ուղղությունները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել կանաչ տնտեսության շրջանակներում ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում՝ էներգետիկայի, ջրամբարաշինության, ճանապարհաշինության, զբոսաշրջության, հեռահաղորդակցության, գյուղատնտեսության և այլ բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացմանը:

Նախարարը նշել է, որ այժմ նախարարությունում աշխատանքներ են տարվում հանրային ներդրումների շրջանակներում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման՝ արդյունաբերական պարկերի ստեղծման հնարավորությունների, ջրային ոլորտի ենթակառուցվածների արդիականացման ուղղությամբ։  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]