Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ ՉԺՀ-ի վերելքը կորոշի ապագայում անդրատլանտյան համագործակցությունը

ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ ՉԺՀ-ի վերելքը կորոշի ապագայում անդրատլանտյան համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի վերելքը կորոշի առաջիկա տարիներին Եվրամիության երկրների եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունը: Մարտի 4-ին այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ մարտի 4-ին Բրյուգեում ելույթ ունենալով Եվրոպայի քոլեջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չինաստանի վերելքը կորոշի անդրատլանտյան կոոպերացիան առաջիկա տարիներին, որովհետեւ այն կազդի ուժերի գլոբալ հավասարակշռության վրա»,- ասել Է նա:

Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք Է համոզվի, որ Չինաստանի վերելքը չի հանգեցնի հակամարտությունների: «Մեր պատասխանատվությունն այն Է, որ համոզվենք, որ Չինաստանի վերելքը չի հանգեցնում հակամարտության եւ պատերազմի: Նույնիսկ եթե մենք տարածաշրջանային դաշինք ենք մնում, Չինաստանի վերելքը կարեւոր Է մեր անվտանգության եւ մեր արժեքների համար»,- նշել Է նա:

Ըստ որում, գլխավոր քարտուղարի խոսքով, Չինաստանի վերելքը բացում Է նաեւ նոր հնարավորություններ:

«Չինաստանը շուտով կունենա աշխարհում ամենամեծ տնտեսությունն, ինչը նույնպես նոր հնարավորություններ Է ընձեռում մեր տնտեսությունների համար: Դա սպիտակի եւ սեւ հարց Է: Մենք պետք Է հասկանանք, որ դա մի նոր բան Է, որտեղ մենք նաեւ հնարավորություններ ենք տեսնում»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]