Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եղիսաբեթ Բ-ի ամուսինը սրտաբանական բուժընթաց է տարել

Եղիսաբեթ Բ-ի ամուսինը սրտաբանական բուժընթաց է տարել

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու ամուսինը՝ Էդինբուրգ 99-ամյա դուքս Ֆլիպը, որը փետրվարի 16-ին հոսպիտալացվել Էր բժիշկների խորհրդով, մարտի 3-ին սրտաբանական բուժընթաց Է տարել եւ առաջիկա օրերին կվերականգնի ուժերը՝ մնալով հիվանդանոցում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է մարտի 4-ի առավոտյան Բուկինգհեմի պալատի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

«Երեկ Էդինբուրգի դուքսը սուրբ Բարդուղիմեոսի հիվանդանոցում հաջող կատարված բուժընթաց Է տարել իր մոտ գոյություն ունեցող սրտի հիվանդության պատճառով: Նորին Թագավորական Բարձրությունը հիվանդանոցում կմնա եւս մի քանի օր բուժման, հանգստի եւ ուժերի վերականգնման համար»,- հայտարարել են պալատում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]