Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տեղահանված մի խումբ հադրութցիներ ակցիաներ են իրականացրել ՀՀ-ում ՌԴ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատների առջև

Տեղահանված մի խումբ հադրութցիներ ակցիաներ են իրականացրել ՀՀ-ում ՌԴ, ԱՄՆ-ի և 
Ֆրանսիայի դեսպանատների առջև

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մի խումբ հադրութցիներ մարտի 4-ին՝ Հադրութը վերադարձնելու պահանջով ակցիա են իրականացրել Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակցիան կազմակերպել է «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպությունը։

«Մենք խնդրում և պահանջում ենք բոլոր դեսպանատներին մեզ վերադարձնել մեր հայրենի հող Հադրութը: Մեր հավաքի նպատակը համապատասխան բովանդակությամբ նամակ հանձնելն է ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներին: Այս ցույցերն ու ակցիաները մենք իրականացնելու ենք շարունակական՝ մինչև հասնենք մեր նպատակին: Այստեղ հավաքվել են նաև տեղահանվածներ Շուշիից, Քաշաթաղից։ Խնդիրներ շատ ունենք, բայց պահանջը հիմնականում այն է, որ մեզ վերադարձնեն մեր հայրենի հողը, որը Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի կազմում էր: Մինչ այժմ՝ մի քանի անգամ նամակներ ենք հանձնել դեսպաններին, սակայն առայժմ ոչ մի արձագանք չկա։ Այս անգամ նամակով մենք պահանջել ենք հանդիպում դեսպանի հետ, որպեսզի ներկայացնենք մեր գլխավոր պահանջը»,-նշեց «Հանուն Հադրութի» ՀԿ վարչության անդամ Իրա Թամրազյանը:

«Այսօրվա մեր հավաքի նպատակը ՌԴ դեսպանի հետ հանդիպման պահանջն է ու մեր ժողովրդին հուզող հարցերի քննարկումը: Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով մենք բռնատեղահանվել ենք մեր հայրենիքից: Հիմա մեղավորներ փնտրելու ժամանակն անցել է և ավելի շատ պետք է ելքեր փնտրենք մեր հայրենիքը վերադարձնելու համար: Մենք մի քանի ճանապարհ ունենք՝ վերադարձ մեր հայրենիք, որը պետք է իրականացնենք համախումբ ուժերով: Եթե անգամ չհաջողվի, ապա Հադրութի անունը, եթե ոչ աշխարհագրորեն, ապա գոնե  մեր այս համախմբվածությամբ պետք է պահպանենք»,-հավաքի ընթացքում ասաց «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Հայրիյանը՝ տեղեկացնելով նաև, որ կազմակերպության արցախյան թևը՝ նույն պահանջով  բողոքի ցույց է կազմակերպել նաև Ստեփանակերտում:

ՌԴ դեսպանատնից հադրութցիները շարժվել են Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ նրանց հայտնեցին, որ չեն կարող ընդունել քանի որ հանդիպում նախապես պլանավորված չի եղել: Դեսպանատնից տեղեկացրին նաև, որ իրենց մոտ շարունակ Հադրութի ներկայացուցիչներ են այցելում, և բազմաթիվ նամակներ են ստացել: Այսօրվա նամակը ևս ընդունվել է և դեսպանի կողմից  առաջիկայում պատասխան կլինի: Հադրութցիներին ԱՄՆ դեսպանատանը հայտնեցին, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ընդունելություն չի իրականացվում: Դեսպանատնից հադրութցիներին փոխանցեցին տվյալները՝ էլեկտրոնային եղանակով դիմելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]