Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լիլիթ Մակունցի դիտարկմամբ՝ ԲԴԽ նախագահը քաղաքականացնում է դատական իշխանությունը

Լիլիթ Մակունցի դիտարկմամբ՝ ԲԴԽ նախագահը քաղաքականացնում է դատական 
իշխանությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի դիտարկմամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը քաղաքականացնում է դատական իշխանությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակունցն ասաց խորհրդարանի նիստի ընթացքում, անդրադառնալով Վարդազարյանի հայտարարությանը:

 «Իմ քայլը» խմբակցությունն ավելի շատ կենտրոնացել էր ԲԴԽ նախագահի հայտարարությունն ավելի հասկանալի դարձնելու վրա: Ցավոք, ԲԴԽ նախագահի պարզաբանումները ոչ միայն բավարար ու սպառիչ չէին, այլև վերահաստատեցին մեր մտահոգությունները, որ կանխամտածված ու քաղաքական էին: Լինելով մի մարմնի անդամ, որն ըստ Սահմանադրության պետք է ապահովի դատարանների և դատավորների անկախությունը, պարոն Վարդազարյանն իր գործունեությամբ որևէ կերպ չի նպաստել և չի նպաստում դատական իշխանության անկախության և քաղաքական զսպվածության երաշխավորմանը, ավելին՝ քաղաքականացրել ու քաղաքականացնում է դատական իշխանությունը»,- ասաց Մակունցը:

Մարտի 3-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը վստահեցրել է, որ ավելի վաղ դատավորներին ուղղված իր հայտարարությունը պարզապես եղել է զսպվածության և սթափության կոչ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]