Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Եմենցի հուսիները հայտարարել են Ջիդդայում Saudi Aramco-ի օբյեկտին հարված հասցնելու մասին

Եմենցի հուսիները հայտարարել են Ջիդդայում Saudi Aramco-ի օբյեկտին հարված հասցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենցի խռովարարների «Անսար Ալլահ» շարժումը (հուսիներ) մարտի 4-ի առավոտյան հարված Է հասցրել Ջիդդայում Saudi Aramco նաթընկերության օբյեկտին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է Al Masirah հեռուստաալիքը, հայտարարել Է խռովարարների զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադային գեներալ Յահյա Սարիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ օբյեկտին հարվածը եղել Է ճշգրիտ: Սաուդյան Արաբիան առայժմ չի հավաստել այդ տեղեկատվությունը:

Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում Է դիմակայությունը կառավարական ուժերի եւ հուսիների զինված կազմավորումների միջեւ:

Այն առավել ակտիվ փուլ Է մտել 2015 թվականի մարտին երկիր Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ուժերի ներխուժումից հետո: Ավելի քան հինգ տարի շարունակվող հակամարտությունը հանգեցրել Է աշխարհում խոշորագույն հումանիտար ճգնաժամի:

ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 24 միլիոն եմենցիներ՝ երկրի բնակչության մոտավորապես 80 տոկոսը, հումանիտար օգնության կարիք ունի, իսկ ներքին տեղահանված անձանց թիվը գերազանցում Է 3 միլիոնը: Հուսիները սիստեմատիկաբար իրականացնում են գրոհներ, որոնց գլխավոր թիրախը մնում են Սաուդյան Արաբիան եւ նրա ենթակառուցվածքները: Փետրվարի 28-ին Սարիան հայտարարել Է, որ «Անսար Ալլահի» ուժերը գործողություն են իրականացրել թագավորության «թիկունքում»՝ գործի դնելով բալիստիկ հրթիռ եւ 15 անօդաչուներ: Դաշինքում պնդել են, որ կալանել են հրթիռը եւ վեց դրոններ, հաղորդել ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]