Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԵՏՀ-ում նշել են հունվարին ԵԱՏՄ-ում առավել շատ թանկացած ապրանքները

ԵՏՀ-ում նշել են հունվարին ԵԱՏՄ-ում առավել շատ թանկացած ապրանքները

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության տարածքում 2021թ. հունվարին առավել շատ թանկացել է շաքարավազը, կարտոֆիլը և արևածաղկի ձեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի օգնական Իյա Մալկինան:

Մալկինան նշել է, որ շաքարավազը 2020թ. հունվարի համեմատ թանկացել է 56,9%-ով, կարտոֆիլը՝ 33,5%-ով, իսկ արևածաղկի ձեթը՝ 29,5%-ով:

«Ալկոհոլի, կաթի և աղի գներում էական փոփոխություն չի եղել, աճը կազմել է համապատասխանաբար 3,8%, 4% և 4,2%»,- նշել է Իյա Մալկինան:

ԵՏՀ նախագահի օգնականը նշել է, որ Հայաստանում լրջորեն թանկացել են կարտոֆիլն ու թարմ բանջարեղենը: Աճը կազմել է համապատասխանաբար 12,2% և 30,1%:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]