Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պայքարը լարված էր մինչև վերջին տուրը. Սուսաննա Գաբոյան

Պայքարը լարված էր մինչև վերջին տուրը. Սուսաննա Գաբոյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց շախմատի առաջնության չեմպիոն Սուսաննա Գաբոյանի կարծիքով այս տարի լարված պայքար կար մինչև վերջի տուրը:

«Վերջին տուրում` պարտիայի ընթացքում չէի փորձում մտածել, թե ինչ է սպասվում ինձ, ձգտում էի իմ հաղթանակը ունենալ` ամրապնդվել գոնե երկրորդ տեղում: Բայց Մարիա Գևորգյանի վերջին տուրի հակառակորդը ուժեղ շախմատիստ է` Սիրանուշ Ղուկասյանը: Անսպասելի չէր նրանց պարտիայի արդյունքը, երբ Մարիան հաղթած դիրք ուներ, սակայն մի քանի սխալներից հետո պարտություն կրեց: Պայքարը լարված էր մինչև վերջին տուրը»,-«Արմենպրես» հաղորդմամբ` ասաց նա:

Խոսելով երկար ժամանակ մրցաշարերի չմասնակցելու մասին` Գաբոյանը շեշտեց, որ անսովոր էր կրկին խաղատախտակի առաջ նստել և այդ կերպ մրցելը:

ՀՀ առաջնությունում չեմպիոնի կոչման համար պայքարը շարունակվեց մինչև վերջին տուր։ Վերջին խաղափուլից առաջ Մարիա Գևորգյանը 6 միավորով գլխավորում էր աղյուսակը, իսկ Գաբոյանը 5,5 միավորով 2-րդ հորիզոնականում էր։ Վերջին տուրում Սուսաննա Գաբոյանը վստահ հաղթանակ տոնեց Վերոնիկա Խաչատրյանի նկատմամբ, իսկ Մարիա Գևորգյանը, ունենալով մեծ առավելություն Սիրանուշ Ղուկասյանի հետ պարտիայում, վճռորոշ պահին չիրացրեց առավելությունը, կատարեց մի շարք սխալներ և պարտվեց։ Վերջին տուրում հաղթանակներ գրանցեցին նաև Մարիամ Մկրտչյանը, Նարե Առաքելյանը և Արփինե Գրիգորյանը։
Արդյունքում, Սուսաննա Գաբոյանը 6,5 միավորով հռչակվեց 2021 թվականի Հայաստանի կանանց չեմպիոն։ Մարիամ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը 6-ական միավորով բաժանեցին 2-3-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ արծաթե մեդալի արժանացավ Մկրտչյանը, իսկ Գևորգյանին բաժին հասավ միայն բրոնզե պարգևը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]