Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱՀ նախագահը ՏԿԵՆ-ի աշխատակիցների հետ քննարկել է ստեղծված սոցիալ- տնտեսական վիճակի հաղթահարման ուղիները

ԱՀ նախագահը ՏԿԵՆ-ի աշխատակիցների հետ քննարկել է ստեղծված սոցիալ-
տնտեսական վիճակի հաղթահարման ուղիները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 3-ին հանդիպում է ունեցել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցների հետ՝ նախարար Հայկ Խանումյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը, դրա հաղթահարման ուղիները և նախարարության դերը ծառացած խնդիրները լուծելու գործում:

Արայիկ Հարությունյանը նաև անդրադարձել է քաղաքական իրավիճակին՝ ընդգծելով, որ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգը խաղաղությունն է և երկրի անկախության միջազգային ճանաչումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]