1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՕԽ բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը Լոնդոնի փոխարեն անցկացվի Փարիզում

ՕԽ բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը Լոնդոնի փոխարեն անցկացվի Փարիզում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում անավարտ մնացած բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը կշարունակվի Փարիզում:

«Արմենպրես» հաղորդմամբ` այն տեղի կունենա հունիսի 4-ից 8-ը։ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան կշարունակի մեր բռնցքամարտիկներին լավագույնս նախապատրաստել կարևոր ստուգատեսին։ Բռնցքամարտից Հայաստանն արդեն մեկ ուղեգիր նվաճել է։ Տոկիոյում հանդես գալու իր տեղն ապահովել է 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը։

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012): 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]