Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ-ի և Իտալիայի ԱԳ նախարարները նշել են ԼՂ-ում մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը

ՀՀ-ի և Իտալիայի ԱԳ նախարարները նշել են ԼՂ-ում մշակութային ժառանգության 
պաշտպանության կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը:

«Ի շարունակումն նախկին հեռախոսազրույցի` ԱԳ նախարարները հանգամանալից քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը շարունակական քայլեր ձեռնարկել հայ-իտալական քաղաքական երկխոսությունն առավել ամրապնդելու և հարստացնելու ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։ Նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով արցախահայությանն առջև ծառացած հումանիտար խնդիրների հասցեագրման հրատապության վրա»,- ասված է հաղորդագրությունում:

Հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացման ընթացքին:

«Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց ստանձնած հումանիտար պարտավորությունների լիարժեք կատարման առաջնահերթությունը, մասնավորապես՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց հայրենադարձման մասով։ Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարներն ընդգծեցին ԼՂ հակամարտության գոտում մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը»,- նշում է ԱԳՆ-ն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]