Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՓՇ-ի անդամները սպասում են Օնիկ Գասպարյանին ազատելու հարցի առնչությամբ ՀՀ նախագահի դիրքորոշմանը

ՀՓՇ-ի անդամները սպասում են Օնիկ Գասպարյանին ազատելու հարցի առնչությամբ ՀՀ 
նախագահի դիրքորոշմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները սպասում են Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցի առնչությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ընթացքում ասաց ՀՓՇ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Մենք սպասում ենք՝ քիչ անց հայտնի կդառնա, թե ինչպիսի դիրքորոշում է ունենալու Փաշինյանի միջնորդության հարցում Հայաստանի նախագահը, ամեն դեպքում դիմելու է ՍԴ կամ չի ստորագրելու այդ թուղթը, թե բավարարվելու է երեկվա Սահմանադրական  դատարան դիմելու իր նախաձեռնությամբ: Անկախ իր որոշումից, Հայաստանի բոլոր փորձառու և վաստակաշատ իրավաբանները միաբերան պնդում են, որ Օնիկ Գասպարյանը, ՀՀ Սահմանադրության համաձայն, շարունակելու է մնալ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, մինչև 2025 թվականը»,- ասաց Մանուկյանը:

Ավելի վաղ ՀՓՇ անդամներն այս հարցի առնչությամբ հանդիպում և զրույց են ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]