1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ 5 ապրանքախմբերի համար

Մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ  5 ապրանքախմբերի համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի համագործակցությամբ մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ  հինգ ապրանքախմբի համար՝ պլաստիկ ապրանքներ, հագուստ և տեքստիլ, կենցաղային տեխնիկա, ցիտրուսային մրգեր, լվացող միջոցներ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղեցույցներում ներառված է անհրաժեշտ տեղեկատվություն ներմուծման գործընթացի կազմակերպման համար, մասնավորապես՝ ապրանքախմբերի մատակարարների կոնտակտները տարբեր երկրներից:

Մանրամասն նկարագրված են նաև հիմնական պահանջները, քայլերի հերթականությամբ ներկայացված են ներմուծման ընթացակարգերը, արտաքին շուկաների ներմուծման հնարավոր այլընտրանքները, լոգիստիկան, տրանսպորտային ծախսերը, ահրաժեշտ միջազգային պայմանագրերը, ինչպես նաև այլ կարևոր տեղեկատվություն:

Ներմուծման դիվերսիֆիկացիոն ուղեցույցները (https://mineconomy.am/page/1795) կօգնեն ներկրմամբ զբաղվող գործարարներին բացահայտելու նոր շուկաներ և գտնելու նոր գործընկերներ։

Ուղեցույցներում ամփոփված տեղեկատվությունը մշակվել է MB Consulting ընկերությունների խորհրդատուների կողմից՝ վերջիններիս հետ կնքված խորհրդատվական ծառայության մատուցման պայմանագրի համաձայն և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգման ներքո։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]