1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ստեփանակերտի առաջին անհրաժեշտության սննդամթերքներից 4 -ի միջին գներն աճել են

Ստեփանակերտի առաջին անհրաժեշտության սննդամթերքներից 4 -ի միջին գներն աճել 
են

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի 20 առևտրային օբյեկտներում, 56 լայն սպառման ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման արդյունքում՝ արձանագրվել է սննդային 4 ապրանքատեսակի միջին գների աճ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի հրապարակած տեղեկագրի՝ մարտի 1-ի դրությամբ՝ առևտրային օբյեկտներում  աճել է մասնավորապես շաքարավազի 1 կիլոգրամի միջին գինը՝ կազմելով 392 դրամ, նախորդ դիտանցման (15.02.2021) 390 դրամի փոխարեն: Աճել է  նաև տեղական  «Ոսկե կաթիլ» ձեթի 1 լիտրի արժեքը, որը կազմել է 918 դրամ նախորդ դիտանցման 898 դրամի փոխարեն: Ստեփանակերտի առևտրային  օբյեկտներում հայկական արտադրության «Բաղրամյան» տեսակի ալյուրի միջին  գինը 1 կիլոգրամի դիմաց կազմել է 358 դրամ՝ նախորդ դիտանցման 348-ի փոխարեն: Տեղական արտադրության ձվի 1 հատի միջին գինն աճել է 1 դրամով՝կազմելով 83 դրամ: Առաջին անհրաժեշտության սննդամթերքի մյուս ապրանքատեսակների միջին գներն անփոփոխ են մնացել:

Նույնն են մնացել նաև՝ բենզինի (ռեգուլյար) 1 լիտրը՝ 410 դրամ, դիզվառելիքի 1 լիտրը՝ 390 դրամ և սեղմված գազի 1խմ՝ 235 դրամ, միջին գները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]