Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գանձագողության հետևանքով վնասվել է «Ամրոցի համալիր Ախթամիր» հուշարձանը. մանրամասներ Պահպանության ծառայությունից

Գանձագողության հետևանքով վնասվել է «Ամրոցի համալիր Ախթամիր» հուշարձանը. 
մանրամասներ Պահպանության ծառայությունից

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ իր մասնաճյուղի Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի  մարզային ծառայության  հուշարձանի  պահապան Սահակ Մարտիրոսյանը շրջայցի  ժամանակ  իրավախախտում  է արձանագրել մարզի՝ Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, միջնաբերդի հյուիս-արևմտյան հատվածում անհայտ անձը կամ անձինք գանձախուզության, գանձագողության նպատակով վնասել են հուշարձանի մշակութային շերտը, փորել այն, տեղաշարժել գերեզմանաքարերը։

Մարզային ծառայության պատասխանատուները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ քանակությամբ խեցեղենի կտորներ։ Դեպքի  մասին  Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայությունը ահազանգել  է  իրավապահներին, Ոսկեվազ համայնքի ղեկավարին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]