Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մյանմայի նախագահին նոր մեղադրանքներ են առաջադրել. Reuters

Մյանմայի նախագահին նոր մեղադրանքներ են առաջադրել. Reuters

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու նոր մեղադրանքներ են առաջադրվել զինվորական հեղաշրջման ընթացքում ձերբակալված՝ Մյանմայի նախագահ Վին Մինի դեմ: Մարտի 3-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փաստաբանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տեղեկություններով՝ Վին Մինին այդ թվում մեղսագրում են սահմանադրության խախտում, որը պատժվում Է մինչեւ երեք տարի ժամկետով բանտարկությամբ: Մյուս մեղադրանքի բովանադակությունը չեն հայտնում: Ինչպես հայտարարել Է պետության ղեկավարի փաստաբանը, Վան Մմինի գործով դատաքննության ժամկետն առայժմ հայտնի չԷ:

Փետրվարի 1-ին մյանմացի զինվորականները հայտարարել են մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն սահմանելու եւ երկրի ղեկավարության, ներառյալ նախագահ Վան Մինի եւ պետական խորհրական Աուն Սան Սու Չժիի պաշտոնազրկման մասին: Բանակի ներկայացուցիչները դա բացատրել են 2020 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններում ընդգրկուն կեղծարարություններով: Զինվորականները ներկայացրել են կաբինետի անդամների նորացված ցուցակը, նրանք արդեն զբաղեցրել են նախարարկան պաշտոնները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]