Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սակրավորները ինժեներահետախուզական աշխատանքներ են սկսել Մարտունու շրջանում

Սակրավորները ինժեներահետախուզական աշխատանքներ են սկսել Մարտունու 
շրջանում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ  զենք-զինամթերքի հայտնաբերման նպատակով ծառայության սակրավորները ինժեներահետախուզական աշխատանքներ են սկսել Մարտունու շրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, օրվա ընթացքում պայթուցիկ առարկաների՝ հրթիռակասետային ռումբերի, թնդանոթի արկերի և ականանտետի ականների պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Բերդաշեն, Հացի, Ննգի և Մյուրիշեն համայնքների տարածքներում:

«Ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ կլինեն նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ բնակավայրերի հարակից անտառային հատվածներում: Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-ասված է հաղորդագրությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]