1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Միջերկրածովում խաղաղ ժամանակներ չեն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Միջերկրածովում խաղաղ ժամանակներ 
չեն

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեկ երեկոյան տեսակոնֆերանսի միջոցով տեղի էր ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որն առաջինն էր վերջին վեց ամիսների ընթացքում։

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների՝ Ֆրանսիայի եւ Թուրքիայի հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ Փարիզը զինվորներ տեղակայեց Սիրիայում արաբաքրդական զինյալների կողմից գրավված տարածքում: Երկու պետությունների հարաբերությունների վատթարացմանը նպաստել էին նաեւ Թուրքիայի գործողությունները Արեւելյան Միջերկրածովում եւ Լիբիայում։ Այս զարգացումներն առնչվում էին արդեն Ֆրանսիայի կենսական շահերին։

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ն բազմիցս ընդգծել է Թուրքիայի կարեւոր դերակատարությունը դաշինքի համար, ապա միանգամայն սպասելի էր, որ փորձ կարվի հարթելու կառույցի ներսում առկա սուր անկյունները «ՆԱՏՕ- 2030» նախաձեռնությունն առավել արդյունավետ կյանքի կոչելու համար։ Հունաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ սրված հարաբերությունները խոչընդոտում են ՆԱՏՕ-ի հեռահար ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Թե որքանով հնարավոր կլինի մոտեցնել Ֆրանսիայի, Հունաստանի, Կիպրոսի եւ մյուս կողմից՝ Թուրքիայի միջեւ առկա տարաձայնություններն ու շահերի բախումը, դեռ վաղ է խոսել։ Բաց է մնում այն հարցը, թե ում հաշվին կիրականացվի հանգուցալուծումը. մեկ բան հստակ է, որ ոչ Թուրքիան, ոչ Հունաստանը չեն պատրաաստվում նահանջել»:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]