1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պատմության հետագծով 

Պատմության հետագծով 

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1842 թ. մարտի 3-ին ծնվել է Ալեքսանդր Մանթաշյանցը՝ հայ նշանավոր գործարար ու բարեգործ։ Զբաղվել է նավթի արտահանմամբ եւ ստացել «Նավթի արքա» մականունը։ Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թ. Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշեւ եւ Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։

-1949 թ. մարտի 3-ին ծնվել է Արթուր Մեսչյանը՝ հայ ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր, բանաստեղծ, երգիչ, նկարիչ։ 1968-1979 թթ.՝ «Առաքյալներ» ռոք խմբի հիմնադիր եւ առաջատար, 2018-2020 թթ.՝ Երեւանի գլխավոր ճարտարապետ։

-1918 թ. մարտի 3-ին ստորագրվեց Բրեստի պայմանագիրը։

-1845 թ. մարտի 3-ին Ֆլորիդան դարձավ ԱՄՆ-ի 27-րդ նահանգը։

-1847 թ. մարտի 3-ին ծնվել է Ալեքսանդր Բելլը՝ շոտլանդացի նշանավոր գիտնական եւ գյուտարար, հեռախոսի գյուտարարը (մահ.՝ 1922 թ.)։

-1861 թ. մարտի 3-ին Ալեքսանդր II կայսրը Ռուսաստանում վերացրեց ճորտատիրական կարգը։

-1875 թ. մարտի 3-ին Մոնրեալի «Վիկտորիա» սահադաշտում կայացավ պատմության մեջ առաջին տափօղակով հոկեյի խաղը։

-1878 թ. մարտի 3-ին Ռուսաստանի եւ Օսմանյան կայսրության միջեւ կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը։

-1930 թ. մարտի 3-ին բացվեց Համազգային ճեմարանը։

-1938 թ. մարտի 3-ին Սաուդյան Արաբիայում փորվեց առաջին նավթահորը:

-1959 թ. մարտի 3-ին բացվեց Մատենադարանը՝ հին ձեռագրերի ու փաստաթղթերի պահպանման եւ ուսումնասիրման կենտրոնը, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Գտնվում է Երեւանում։ Ունի ձեռագրերի եւ միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ եւ 300 000 արխիվային փաստաթուղթ։

 

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Երեւանի մետրոպոլիտենի կառուցումը սկսվել է 1972 թ., գործարկվել է 1981-ին եւ ընդլայնվել մինչեւ 1996 թ.։

-Խորհրդային Միությունում մետրոպոլիտեն ունենալու հնարավորությունը խիստ սահմանափակ էր, եւ շուրջ 16 խոշոր քաղաքներ մերժում էին ստացել մետրոյի շինարարություն սկսելու հարցում։

-Միջազգային պրակտիկայում ընդունված էր մետրո կառուցել 1 միլիոն եւ ավելի բնակչություն ունեցող քաղաքներում։ Այդ չափանիշով Երեւանում ընդհանրապես մետրո չէր կառուցվի։ Այստեղ անհրաժեշտ էին բոլորովին այլ մոտեցումներ, հիմնավորումներ, փաստարկներ։ Եվ այդ փաստարկները գտնվեցին. մայրաքաղաքի փողոցների ծանրաբեռնվածությունը տրանսպորտով, խցանումները, քաղաքի ընդլայնման հեռանկարները, բարդ ռելիեֆը՝ խոր իջվածքներով, բնական խոչընդոտների առկայությունը, բնակլիմայական պայմանները եւ այլն։

-Կարեն Դեմիրճյանի հանձնարարությամբ «Հայպետտրանս» նախագծային ինստիտուտը տնօրեն Վլադիմիր Դանդուրովի գլխավորությամբ (նա Միությունում մեծ ճանաչում ունեցող լավագույն մասնագետներից էր) պատրաստեց «ստորգետնյա արագընթաց» տրամվայի փոխարեն մետրոպոլիտեն կառուցելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթերը։

-Կարեն Դեմիրճյանին հաջողվեց Մոսկվայում ստորգետնյա տրամվայի որոշումը վերափոխել մետրոյի շինարարության որոշման։

-1999 թ. դեկտեմբերի 28-ին Երեւանի մետրոյին տրվում է Կարեն Դեմիրճյանի անունը։

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]