Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Վահագնի Սիթի»-ն հաղթեց «Դվին»-ին եզրափակչի առաջին խաղում

«Վահագնի Սիթի»-ն հաղթեց «Դվին»-ին եզրափակչի առաջին խաղում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի առաջնության եզրափակչի առաջին խաղում միմյանց դեմ մրցեցին «Վահագնի Սիթի»-ն և «Դվին»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախկին «Միկա» մարզահամալրում, որը գուցե վերջին անգամն է ընդունում բասկետբոլի առաջնության եզրափակիչը, եզրափակչի առաջին խաղում հաղթեց «Վահագնի Սիթի»-ն:

Բոլոր 4 քառորդներում ունենալով առավելություն «Վահագնի Սիթի»-ն հաղթանակի հասավ 106:93 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Դվին»-ից Ջորդան Վաթսոնն է, ով հավաքեց 37 միավոր և 4 անգամ դարձավ արդյունավետ փոխանցման հեղինակ:

Բասկետբոլի եզրափակչի հաղթողը պարզա չդառնա, երբ թիմերից մեկը հասնի 4 հաղթանակի: Այժմ «Վահագնի Սիթի»-ն ընդհանուր հաշվարկում առաջ է 2:1 հաշվով: Եզրափակչի հաջորդ հանդիպումը կկայանա մարտի 4-ին, որը նույնպես բաց կլինի երկրպագուների համար: Խաղը կմեկնարկի 20:00-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]