Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հռոմի պապը համաշխարհային նոր ջրհեղեղ է կանխատեսել

Հռոմի պապը համաշխարհային նոր ջրհեղեղ է կանխատեսել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի պապ Ֆրանցիսկոսի համոզմամբ՝ մարդկությանը նոր համաշխարհային ջրհեղեղ է սպասվում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, Հռոմի պապը նշել է, որ աղետը տեղի կունենա, եթե տարբեր պետությունների ղեկավարներ միջոցներ չձեռնարկեն գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար:

«Դա (ջրհեղեղը - խմբ․) տեղի կունենա, եթե մենք շարունակենք ընթանալ նույն ուղով»,- ասել է Ֆրանցիսկոսը՝ հիշեցնելով, որ Նոյն առաքինության շնորհիվ կարողացավ գոյատևել աղետի ժամանակ:

Հռոմի պապը կոչ է արել քաղաքացիներին և քաղաքական գործիչներին խոհեմություն դրսևորել՝ նշելով, որ դա զուգահեռ է «կարեկցանքին մարդկանց, աշխարհի և նրա խնդիրների հանդեպ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]