Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհուրդն ազդարարում է տարածաշրջանային 5-րդ առցանց ժողովի մասին

Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհուրդն ազդարարում է տարածաշրջանային 5-րդ առցանց ժողովի մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհուրդը, հիմնվելով 2020թ-ի փետրվարի 29-ից մարտի 1-ն Անթիլիասում կայացած նիստի որոշումների վրա, մեկ տարվա ընթացքում կազմակերպել է տարածաշրջանային առցանց խորհրդակցություններ: Այդ ընթացքում կայացել են Մերձավոր Արևելքի, Եվրոպայի, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների ու ԱՊՀ երկրների հայկական լրատվամիջոցների խմբագիրների առցանց հանդիպումները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, եզրափակիչ՝ հինգերորդ առցանց ժողովը տեղի կունենա այս տարվա մարտի 15-ին, Երևանի ժամանակով 18:00-ին: Հանդիպման թեման է Հայաստանի և Արցախի լրատվամիջոցները ներկայիս պայմաններում. դժվարություններն ու դիմագրավման միջոցները:

Մասնակցել ցանկացողները կարող են կապ հաստատել [email protected] էլեկտրոնային հասցեով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]