Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

2020 թվականին Չեխիայի ՀՆԱ-ի անկումը դարձել է հանրապետության պատմության մեջ խոշորագույնը

2020 թվականին Չեխիայի ՀՆԱ-ի անկումը դարձել է հանրապետության պատմության մեջ խոշորագույնը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի տնտեսության անկումը կորոնավիուսի համավարակի հարուցած սահմանափակումների պատճառով 2020 թվականին կազմել Է 5,6 տոկոս եւ դարձել խոշորագույնը 1993 թվականի հունվարի 1-ին կազմավորված հանրապետության պատմության մեջ: Փետրվարի 2-ին այդ մասին հայտնել Է Չեխիայի հեռուստատեսությունը՝ վկայակոչելով երկրի վիճակագրական վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համավարակի պատճառով սահմանափակումներն առավել բացասականորեն են անդրադարձել հյուրանոցային եւ տուրիստական ճյուղերում, առեւտրի եւ տրանսպորտի ոլորտում: Արձանագրվել Է արտադրության անկում, քանի որ երկրի արդյունաբերական ձեռնարկությունների մի մասը կանգնեցվել Էր համավարակի առաջին ալիքի ժամանակ:

Հանրապետության բնակիչները ֆինանսական իրադրության վատթարացման երկյուղների պատճառով կրճատել են ծախսերը, ինչը բացասաբար Է անդրադարձել սպառողական պահանջարկի վրա: Նվազել Է նաեւ ներդրումային ակտիվությունը: Չեխիայի իշխանություններն ավելի վաղ գործատուներին պարտավորեցրել են աշխատակիցների կորոնավիրուսի թեստավորում կատարել: Կազմակերպությունները եւ ձեռնարկությունները, որոնք թեստավորում չեն կատարի, կտուգանվեն մինչեւ 500 հազար կրոնի չափով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]