Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 10 565 դեպք են հայտնաբերել. դա նվազագույնն Է հոկտեմբերի 4-ից ի վեր

ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 10 565 դեպք են հայտնաբերել. դա նվազագույնն Է հոկտեմբերի 4-ից ի վեր

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 10 565-ով, դա նվազագույն ցուցանիշն Է հոկտեմբերի 4-ից ի վեր: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել Է 4 268 215-ի, մարտի 2-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն ՝կազմել Է 0,25 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում հիվանդ Է 343 279 մարդ: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել Է 14 966-ով: Իսկ ընդամենը բուժվել Է 3 838 040 մարդ: Դուրս գրվածների բաժինը, շտաբի տվյալներով՝ ավելացել Է վարակվածների ընդհանուր թվի մինչեւ 89,9 տոկոսը:

Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել Է 441-ով՝ մեկ օր առաջվա 333-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել Է 86 896 հիվանդ: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) աճել Է մինչեւ 2,04 տոկոս, հետեւում Է շտաբի տվյալներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]