Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախորդ տարվա փետրվարի համեմատ Գեղարքունիքում ավելացել է ծնունդների թիվը

Նախորդ տարվա փետրվարի համեմատ Գեղարքունիքում ավելացել է ծնունդների թիվը

ԳԱՎԱՌ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի փետրվար ամսին լույս աշխարհ են եկել 157 երեխա՝ 78 տղա եւ 79 աղջիկ։

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, նախորդ տարվա փետրվարի համեմատ այս տարվա փետրվարին մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցված ծնունդների թիվն ավելացել է 50-ով։ Մարտունու ծննդատանը գրանցվել է 88, Սեւանի ԲԿ-ում՝ 26, Գավառի ԲԿ-ում՝ 18, Վարդենիսի հիվանդանոցում՝ 13, Ճամբարակի առողջության կենտրոնում՝ 11 ծնունդ։ Մարտունու ծննդատանը գրանցված 88 ծնունդներից մեկը եղել է զույգ։ Նախորդ տարվա փետրվարի համեմատ ծնունդների թիվը Մարտունու ծննդատանն ավելացել է 44-ով, Սեւանի ԲԿ-ում՝ 11-ով, Ճամբարակի առողջության կենտրոնում՝ 6-ով։ Փոխարենը ծնունդները 11-ով նվազել են Վարդենիսի հիվանդանոցում, իսկ Գավառի ԲԿ-ում թիվը մնացել է անփոփոխ՝ 18։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]