Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սեւանում մի քանի դասարաններ են անվանակոչվել հերոսացած զինծառայողների անուններով

Սեւանում մի քանի դասարաններ են անվանակոչվել հերոսացած զինծառայողների 
անուններով

ԳԱՎԱՌ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Սեւանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում մի քանի դասարաններ են անվանակոչել Արցախյան վերջին պատերազմում հերոսացած զինծառայողներ Արման Գալստյանի, Էդվարդ Հակոբյանի եւ Բաբկեն Մկրտումյանի անուններով։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի  Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Աննա նիկողոսյանը,  դպրոցի շրջանավարտներ արցախյան վերջին պատերազմում զոհված Արման Գալստյանը, Էդվարդ Հակոբյանը եւ Բաբկեն Մկրտումյանը «վերադարձել են» հարազատ կրթօջախ, այս անգամ` ընդմիշտ:
Միջոցառմանը ներկա են եղել սեւանցի հերոսների ծնողները, հարազատները, ընկերներն ու ուսուցիչները: Միջոցառման ընթացքում խիզախների հիշատակին իրենց խոնարհումն ու երախտիքն են հայտնել ՀՀ  ԱԺ պատգամավոր Կարեն Գրիգորյանը, Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե  Ղուկասյանը,  Սեւանի համայնքապետարանի ներկայացուցիչները, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Սևանի մասնաճյուղի, Սեւան երիտասարդական ակումբի, ՀՀ ոստիկանության  Սեւանի բաժանմունքի անչափահասների բաժնի  ներկայացուցիչներ, քաղաքի մյուս  դպրոցների տնօրեններ:

Տերունական աղոթքի եւ հիշատակի կարգ է անցկացրել Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Սեւան քաղաքի հոգեւոր հովիվ Տեր-Ստեփանոս քահանա Իգնաթեւոսյանը:
Դպրոցի ճեմասրահում բացվել է «Սեր եք, կյանք եք ու Հայրենիք» փառքի պատը: Այնուհետև տեղի է ունեցել երեք դասարանի անվանակոչության արարողակարգը, որն ուղեկցվել է հերոսներին նվիրված հուշերով, ելույթներով, հիշատակի եւ ոգեկոչման խոսքերով:
«Մենք ցավում ենք ու հպարտանում, քանի որ որքան թանկ են մեր կորուստները, այնքան էլ ոգեշնչող են նրանց հերոսական կերպարները։ Ամեն ոք, ամեն սերունդ պետք է իմանա այս հերոսների, նրանց կատարած սխրանքների ու անձնազոհության մասին, դասեր առնի հայրենասիրության ու հայրենանվիրության»,- նշեց Աննա Նիկողոսյանը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]