Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը գարնանային համերգաշարը կբացի Հայկ Մելիքյանի մենահամերգով

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը գարնանային համերգաշարը կբացի 
Հայկ Մելիքյանի մենահամերգով

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգով կազդարարվի Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գարնանային համերգաշրջանի բացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա մարտի 3-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգին կհնչեն Ֆ. Շոպենի, Ռ. Շումանի, Ֆ. Լիստի, Պ. Ի. Չայկովսկու և Ռ. Վագների ստեղծագործությունները:

«Անչափ ուրախ եմ այս անգամ ելույթ ունենալ մի ծրագրով, որը կատարելու եմ սիրելի ուսուցչիս՝ պրոֆեսոր, դաշնակահար Ալեքսանդր Գուրգենովի հիշատակին. այս տարի նա կդառնար 70 տարեկան: Ի դեպ, ծրագրում ներառել եմ բացառապես ռոմանտիկ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնց վրա դեռ տարիներ առաջ աշխատել եմ ուսուցչիս հետ։ Նաև մեծ ուրախությամբ եմ փաստում իմ վերադարձը այս գեղեցիկ համերգասրահ: Նախկինում զրկված ենք եղել պատշաճ գործիքի առկայությունից, այդ իսկ պատճառով արդեն բազում տարիներ այս դահլիճում հանդես չեմ եկել։ Սա ինձ համար խորհրդանշական և պատասխանատու համերգ է»,- նշում է Հայկ Մելիքյանը:

 Դաշնակահարի պրոդյուսեր Ալեքսանդր Պլատոն գովելի է համարում այն, որ երկար սպասված Yamaha մակնիշի համերգային դաշնամուրը վերջապես հանգրվանեց Կամերային երաժշտության տանը, և այսուհետ դաշնամուրային երեկոները հավուր պատշաճի կկազմակերպվեն՝ ի ուրախություն թե՛ կատարողի, թե՛ ունկնդրի: «Որպես մենեջեր՝ սա ինձ համար անչափ կարևոր խնդիր էր, որի լուծման համար, իհարկե, շնորհակալ ենք Ճապոնիայի կառավարությանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Ջուն Յամադային»,- ընդգծում է Հակոբյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]