Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն առաջարկել Է Աֆղանստանի իշխանությունների եւ թալիբների միջեւ անցկացնել բարձր մակարդակի հանդիպում

ԱՄՆ-ն առաջարկել Է Աֆղանստանի իշխանությունների եւ թալիբների միջեւ անցկացնել բարձր մակարդակի հանդիպում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներն առաջարկել են Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների միջեւ անցկացնել ավելի բարձր մակարդակի հանդիպում, քան Դոհայի միջաֆղանական բանակցությունների մակարդակը: Այդ մասին Քաբուլում հայտարարել Է Աֆղանստանի հարցերով ԱՄՆ-ի ատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես մարտի 2-ին հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի, «Խալիլզադը հանդես Է եկել Աֆղանստանի իշխանությունների եւ թալիբների միջեւ ավելի բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու առաջարկությամբ»: Բացի դրանից, ալիքի աղբյուրի տեղակատվությամբ, ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը հայտնել Է Աֆղանստանում հաշտության գործընթացի շուրջը տարածաշրջանային խորհրդաժողով անցկացնելու գաղափար: Խալիլզադը, նշել Է աղբյուրը, Քաբուլում Աֆղանստանի ղեկավարության հետ քննարկել Է «Վաշինգտոնի եւ «Թալիբանի» միջեւ (Դոհայում ձեռք բերված) համաձայնության մի շարք դրույթների վերանայումը, ներառյալ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամկետները»: ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ Վաշինգտոնը չի պատրաստվում դուրս գալու թալիբների հետ համաձայնագրից, բայց «մտադիր Է ուղղումներ մտցնել դրա մեջ»:

Խալիլզադը Քաբուլ Է ժամանել ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենի պաշտոնն ստանձնելուց հետո առաջին այցով: Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանությունը ծանուցել Է, որ Քաբուլից հետո Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչը կայցելի Դոհա, որտեղ կհանդիպի թալիբների ներկայացուցիչների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]