1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սումատրայում հրաբուխը 5 կիլոմետր բարձրությամբ մոխիր Է արտանետել

Սումատրայում հրաբուխը 5 կիլոմետր բարձրությամբ մոխիր Է արտանետել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինաբունգ հրաբուխը, որը գտնվում Է Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատարայի նահանգում, մարտի 2-ին շուրջ 5 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն եւ ծխի քուլաներ Է արտանետել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ինդոնեզիայի Kompas հրատարակությունը: Տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, իշխանությունները տեղի բնակիչներին հորդորել են մնալ խառնարանից 3 կիլոմետր հեռավորության վրա: Վերջին անգամ հրաբուխը նման ակտիվություն Է դրսեւորել 2020 թվականի օգոստոսին, այն ժամանակ նույնպես 5 կիլոմետր բարձրությամբ մոխիր Է արտանետել:

Սինաբունգը 2 460 մետր բարձրությամբ գործող հրաբուխ Է: 2010 թվականին այն 400 տարվա ընթացքում առաջին անգամ մոխրի սյուն Է արտանետել: 2014 թվականին Սինաբունգի ժայթքումը հանգեցրել Է 16 մարդու մահվան, 2016 թվականին դրա ակտիվության հետեւանքով մահացել Է յոթ բնակիչ: Աշխարհում խոշորագույն Ինդոնեզական արշիպելագը, որը բաղկացած Է 18 հազար կղզիներից, գտնվում Է այսպես կոչված խաղաղօվկիանոսյան հրաբխային հրե օղակում: Ընդամենն այնտեղ կա ավելի քան 500 հրաբուխ, դրանցից 127-ը՝ գործող, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]