Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ընդդիմությունն սկսել Է Վրաստանի խորհրդարանի պիկետումը. ձերբակալվել Է ակցիայի մասնակիցներից մեկը

Ընդդիմությունն սկսել Է Վրաստանի խորհրդարանի պիկետումը. ձերբակալվել Է ակցիայի մասնակիցներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի մուտքի մոտ, որտեղ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները եւ նրանց կողմնակիցներն օրենսդիր մարմնի պիկետում են կազմակերպել լիագումար նիստի օրը, առավոտվանից մոբիլիզացված Է ոստիկանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պիկետումն սկսվել Է 9:00-ից: Յուրաքանչյուր պատգամավորի հայտնվելը հարուցում Է պիկետի մասնակիցների բուռն արձագանքը: Բողոքավորները խորհրդարանականներին դիմավորում են վիրավորական բացականչություններով, ինչն արդեն հանգեցրել Է ոստիկանության հետ ընդհարման: Մեկ մարդ ձերբակալված Է, դա «Միասնական ազգային շարժման» անդամ Բեսո Գազդելիանին Է:

Ինչպես ավելի վաղ հայտարարել Է ընդդիմությունը, դա բողոքի խաղաղ ակցիա Է, որտեղ իրենք մեկ անգամ եւս կհնչեցնեն իրենց պահանջները. արտահերթ ընտրությունների անցկացում եւ այսպես կոչված «քաղբանտարկյալների» ազատ արձակում: Ընդդիմության պլաններում են նաեւ մարտի 5-ին կառավարական դիվանատան շենքի պիկետումը, մարտի 9-ին՝ բողոքի ակցիա Վրաստանի ներքգործնախարարության մոտ, մարտի 11-ին՝ ակցիա Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ, մարտի 13-ին ընդդիմությունը կրկին հանրահավաքի կգնա խորհրդարանի մոտ Ռուսթավելիի պողոտայում, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]