1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ չեն արհեստական ինտելեկտի ոլորտում սպառնալիքներից պաշտպանությանը

ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ չեն արհեստական ինտելեկտի ոլորտում սպառնալիքներից պաշտպանությանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստ չեն դիմակայելու այն սպառնալիքներին, որոնք կապված են արհեստական ինտելեկտի զարգացման հետ: Այս եզրակացությունն Է բովանդակում Արհեստական ինտելեկտի բնագավառում ազգային անվտանգության դաշնային անկախ հանձնաժողովի՝ մարտի 1-ին հրապարակված զեկույցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ը պետք Է գործի այժմ, որպեսզի ներդնի արհեստական ինտելեկտի համակարգեր եւ կատարի զգալիորեն ավելի միջոցների ներդրումներ արհեստական ինտելեկտի բնագավառի նորաստեղծությունների գործում, որպեսզի պահպանի իր անվտանգությունը, նպաստի բարգավաճմանն ու պաշտպանի ժողովրդավարության ապագան: Այսօր իշխանությունները չեն կազմակերպում եւ չեն ներդնում այն, որպեսզի շահեն տեխնիոլոգիական մրցությունը (…) եւ պատրաստ չեն պաշտպանվելու արհեստական ինտելեկտի հետ կապված սպառնալիքիներից»,- ասված Է փաստաթղթում: Այլ հարցերի թվում զեկույցում ուշադրություն Է նվիրվում արհեստական ինտելեկտի զարգացմանը Ռուսաստանում եւ ՉԺՀ-ում:

«Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր առաջին անգամ Ամերիկայի տեխնոլոգիական գերազանցությունը՝ նրա տնտեսական եւ ռազմական հզորության հիմքը, գտնվում Է սպառնալիքի ներքո: Չինաստանն ունի կարողություն, տաղանդ եւ հավակնություններ՝ հաջորդ տասնամյակում ԱՄՆ-ին գերազանցելու համար որպես աշխարհի առաջատար արհեստական ինտելեկտի բնագավառում, եթե ընթացիկ միտումները չփոխվեն: Ինչպես պարզաբանել Է The Hill թերթը, հիշյալ հանձնաժողովն ստեղծվել Է 2019 թվականին, դրա անդամների մեծ մասը նշանակվել են ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից: Զեույցի վրա աշխատողների թվում են Google-ի, Microsoft-ի եւ այլ տեխնոլոգիական ընկեությունների ներկայացոցիչներ, ինչպես նաեւ փորձագետներ գիտական շրջաններից: Զեկույցը կոչված Է ազգային ռազմավարություն ծառայելու դաշնային կառավարությանը արհեսական ինտելեկտի բնագավառրում հայեցակարգեր կազմելու համար, մանավորապես որպես ՉԺՀ-ի դեմ մրցունակության պահպանման եւ պաշտպանական հատվածում արհեստական ինտելեկտի ինտեգրացման բնագավառում, պարզաբաում Է հրատարակությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]