Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հունիս

Ստեղծել գյուտի կարճաժամկետ արտոնագիրն արագ և քիչ ծախսերով ստանալու հնարավորություն

Ստեղծել գյուտի կարճաժամկետ արտոնագիրն արագ և քիչ ծախսերով ստանալու 
հնարավորություն

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց Արտոնագրերի մասին օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է հնարավորություն ստեղծել ավելի արագ և քիչ ծախսերով ստանալու գյուտի կարճաժամկետ արտոնագիր՝ 10 տարի ժամկետով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել է ՀՀ կառավարությունը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը նշեց, որ Արտոնագրերի մասին օրենքի նախագծով նախատեսվում է հստակեցնել պահպանման փաստաթղթերի ձևերը, որոնց հիման վրա ՀՀ-ում իրականացվում է գյուտերի իրավական պահպանությունը:

«Միևնույն ժամանակ օրենքից դուրս ենք հանում «օգտակար մոդել» հասկացությունը, դրա փոխարեն ներդրվում է «գյուտերի կարճաժամկետ արտոնագիր» պահպանման փաստաթղթի նոր ձևը: Գյուտերի կարճաժամկետ արտոնագիրը թույլ է տալիս առավելագույնը 10 տարի ժամկետով գրանցել գյուտը: Այս մեթոդաբանությունը համահունչ է ԵՄ և այլ երկրներին»,- ասաց Սիմոնյանը:

Գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտ ներկայացնելով՝ հայտատուն հնարավորություն է ունենում ավելի արագ և քիչ ծախսերով՝ ի տարբերություն գյուտի արտոնագրի, ստանալ արտոնագիր՝ 10 տարի գործողության ժամկետով: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ներդնել երրորդ անձանց կողմից գործող գյուտի կարճաժամկետ արտոնագրի դեմ առարկությունների ներկայացման ընթացակարգը: Գործող պրակտիկայով ժամկետը  6-9 ամիս է:

Առաջարկվում է նաև հավասար հնարավորություններ ընձեռել ազգային և օտարերկրյա հայտատուների համար՝ թույլատրելով հայտի փաստաթղթերը ներկայացնել այլ լեզվով՝ բացի դիմումից:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ