Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանքի խաչքարը վնասած տղամարդը տվել է խոստովանական բացատրություն

Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանքի խաչքարը վնասած տղամարդը տվել է 
խոստովանական բացատրություն

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Երևանի 51-ամյա բնակիչը 2020թ. հոկտեմբերին, քարով քերելով, դիտավորությամբ վնասել է Գլաձոր համայնքում հաշվառված Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանական համալիր հանրապետական նշանակության հուշարձանի հարավային պատի բարձրաքանդակ խաչքարի թևերի վրա քանդակված զարդանախշերը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ըստ աղբյուրի՝ փետրվարի 26-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի՝ Գլաձոր համայնքում հաշվառված Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանական համալիր հանրապետական նշանակության հուշարձանը անհայտ անձը վնասել է:
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Երևանի 51-ամյա բնակիչը 2020 թ. հոկտեմբերին, քարով քերելով, դիտավորությամբ վնասել էր հուշարձանի հարավային պատի բարձրաքանդակ խաչքարի թևերի վրա քանդակված զարդանախշերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տղամարդը ներգրավվել է որպես կասկածյալ և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է նախաքննություն։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]