Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էստոնացի հինգ պատգամավորներ կարևորել են հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձը

Էստոնացի հինգ պատգամավորներ կարևորել են հայ ռազմագերիների անհապաղ և 
առանց նախապայմանների վերադարձը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի խորհրդարանի (Ռիիգիկոգու) Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամները հայտարարություն են տարածել՝ ցավակցություն հայտնելով հայ ժողովրդին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած կոտորածների կապակցությամբ և կարևորել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից:

«Էստոնիայի խորհրդարանում Հայաստանի բարեկամության խմբի անդամներն իրենց խորին ցավակցությունն են հայտնում հայ ժողովրդին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած կոտորածների կապակցությամբ, որի ընթացքում սպանվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները խորը համոզմունք են հայտնել առ այն, որ բռնությունը խնդիրների լուծում չի բերում և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով և դիվանագիտական միջոցներով:

Նրանք առաջընթաց արձանագրելու համար կարևորել են հումանիտար խնդիրների լուծումը, մասնավորապես՝ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձը: «Մարդասիրական խնդիրների լուծումը, ինչպես նաև թշնամական հռետորաբանությունից ձեռնպահ մնալը առաջին, բայց անհրաժեշտ քայլերն են Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության և խաղաղության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ»,- շեշտել են հայտարարության հեղինակները՝ Ռայվո Տամմը, Միխայիլ Լոտմանը, Մատի Ռայդման, Թարմո Կրուսիմյեն և Պոլ Պուուստուսմաան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]