1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախում աճել են պարենային և նվազագույն սպառողական զամբյուղների արժեքները

Արցախում աճել են պարենային և  նվազագույն սպառողական զամբյուղների արժեքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն ըստ  բժշկական նորմաների՝ մարտի 1-ի դրությամբ, ընթացիկ գներով կազմել է 60 հազար 580,3 դրամ, պարենային զամբյուղի արժեքը` 34 հազար 226,1 դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 3,7 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 1,5 տոկոսով:

 Արցախի Ազգային վիճակագրական ծառայության անցած տարվա դեկտեմբերի 30-ին հրապարակած տվյալների համաձայն՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը Հանրապետությունում կազմել էր 59 հազար 679,3 դրամ, իսկ պարենային զամբյուղի արժեքը` 33 հազար 717,1 դրամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]