1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վահան Քերոբյանը և Ժոնաթան Լաքոտը կարևորել են տնտեսության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը

Վահան Քերոբյանը և Ժոնաթան Լաքոտը կարևորել են տնտեսության բնագավառում 
համատեղ ծրագրերի իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մատի 1-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպմանը ներկա էր նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը ողջունել է դեսպանին և նշել, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն առանձնահատուկ բարեկամական բնույթ են կրում, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային դժվար ժամանակահատվածում Հայաստանի կողքին լինելու և հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար:

Հանդիպմանը քննարկվել են հայ–ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, այդ թվում նաև՝ ներդրումների ներգրավման ու ֆինանսական հնարավոր օժանդակության առումով:

Երկուստեք կարևորվել է տնտեսության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը: Նշվել է, որ առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ և դրա իրացման գործում կարևորվել է ֆրանսիական բիզնեսի ներկայացվածության ընդլայնումը մեր երկրում, Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության գործունեությունն ու իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումը:

Զրուցակիցները հեռանկարային են համարել փոխգործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ տրանսպորտի, ջրամբարաշինության, գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, հանրային հատվածի թվայնացման, վենչուրային ֆոնդերի, թվային նորարարությունների, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ոլորտներում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը նշել է, որ պատրաստ է սերտորեն համագործակցել Հայաստանի կառավարության հետ՝ երկկողմ ծրագրերի իրականացման, հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման և երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման նպատակով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]