Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասին 

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը 
թողնելու մասին 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում են Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ Աշոտ Բախշիյանն այս մասին հայտնել է դեռևս փետրվարի 23-ին՝ գյուղատնտեսության ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրության արարողությանը:

«Շնորհակալություն հայտնելով բոլորին համատեղ ու նվիրված աշխատանքի համար, ցանկանում եմ հայտնել նախարարի պաշտոնից իմ հրաժարականի մասին: Որոշման պատճառներն անձնական են: Բոլորիդ մաղթում եմ շարունակել եռանդուն ու բեղմնավոր աշխատանքն՝ ի բարօրություն մեր երկրի»,- մասնավորապես ասել է Աշոտ Բախշիյանը:

Հաջորդ օրը, փետրվարի 24-ին, զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին հայտնել է նաև Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջիվան Հայրապետյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]