Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ոստիկանությունը կոչ է անում մարտի 1-ի զանգվածային միջոցառումների ընթացքում մնալ օրենքի շրջանակներում

Ոստիկանությունը կոչ է անում մարտի 1-ի զանգվածային միջոցառումների ընթացքում 
մնալ օրենքի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով մարտի 1-ին նախատեսված զանգվածային միջոցառումների ընթացքում մնալ օրենքի և օրինականության շրջանակում, չտրվել սադրիչ գործողությունների: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ոստիկանության հայտարարությունը. 

«Հարգելի՛ համաքաղաքացիներ, մարտի 1-ին նախատեսված զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման և հանրային անվտանգության ապահովման նպատակով կոչ ենք անում անվերապահորեն մնալ օրենքի և օրինականության շրջանակում, չտրվել սադրիչ գործողությունների, խուսափել անպատասխանատու քայլերից և իրավակարգը վտանգող ձեռնարկներից։

ՀՀ ոստիկանությունն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում և իր գործառույթներին համապատասխան` ապահովելու է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը։
Մեր հայրենակիցներին հորդորում ենք կատարել իրենց քաղաքացիական պարտքը՝ ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել հակահասարակական արարքների գայթակղությանը։

Ոստիկանությունը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանրային անվտանգությունը պահպանելու համար։

Հիշենք, որ քաղաքացու օրինահարգ պահվածքն ու իրավապահ մարմինների հետ համագործակցությունն են հասարակական անդորրի և անվտանգության պահպանման երաշխիքը»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]