Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը

Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ 
Տեր Կյուրեղը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժ գյուղի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Այո, ցավոք, իրականություն է»,- նշեց Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

ԱԻՆ-ը հայտնել էր, որ մարտի 1-ին, ժամը 08:38-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին  ավտոմեքենան ընկել է ձորը, որի հետևանքով մեկ քաղաքացի զոհվել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]